May 22

Բնագիտություն․ Մայիս ամսվա հաշվետվություն

1․ Բնագիտություն․ Շրջակա միջավայրի գործոններըԲնագիտություն․
2․ Բնագիտություն․ Մարդու առողջությունը գաղափար առողջության մասինԲնագիտություն․
3․ Բնագիտություն․ Շան մասին տեղեկություն
4․ Բնագիտություն․ Մարտ ամվա հաշվետվություն
5․ Բնագիտություն․ Հարցեր և առաջադրանքներ
6․ Բնագիտություն․ Հարցեր և առաջադրանքներ

May 22

Բնագիտություն․ Շրջակա միջավայրի գործոններըԲնագիտություն․

Շրջակա միջավայրի գործոնները

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։

Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:

Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝

1. անկենդան գործոններ

2. կենսական գործոններ

3. մարդածին գործոններ

Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:

Continue reading
May 20

Բնագիտություն․ Մարդու առողջությունը գաղափար առողջության մասինԲնագիտություն․

Մարդու առողջությունը գաղափար առողջության մասին

Մարդը հանդիսանում է կենդանի օրգանիզմ և պատկանում է կենդանիների թագավորությանը: Հետևաբար մարդը նույնպես վարում է կենսագործունեություն:

Մարդու կենսագործունեության հիմնական և կարևոր դրսևորումը աշխատանքն է:

Մարդն աշխատում է և դրա արդյունքում ստեղծում նյութական բարիքներ:

Նյութական բարիքները մեզ շրջապատող իրականության մասնիկներ են, որոնք մարդը ստեղծել է սեփական կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար:

Մարդը կարող է իրականացնել երկու տիպի աշխատանք`

1469008195.jpg
Continue reading
May 20

Հայոց Լեզու․ Ընկերների մեղքով

1.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Վիլյամ Սարոյան, Միստր Մոնսուն, Միս Շենսթուն, Միս Սլայֆո։
2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։


3. Նմա՞ն ես պատմվածքի գլխավոր հերոսին։

Ոչ նման չէմ

May 19

Մաթեմատիկա․ Ամփոփում

  1. Երկու արկղում կա 15,9 կգ հատապտուղ: Առաջին արկղում 2 անգամ շատ հատապտուղ կա, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ հատապտուղ կա յուրաքանչյուր արկղում:
  2. 45 կգ ծիրանը տեղավորվել է երեք արկղերում՝ 2 : 3 : 4 հարաբերությամբ։ Քանի՞ կիլոգրամ ծիրան է տեղավորվել յուրաքանչյուր արկղում:
  3. Խաղողի առաջին այգու մակերեսը 5 անգամ մեծ է երկրորդ այգու մակերե սից: Ընդ որում՝ առաջին այգու մակերեսը 22,8 հա-ով մեծ է երկրորդից: Քանի՞ հեկտար է յուրաքանչյուր այգու մակերեսը։
  4. Կոմպոտ պատրաստելու համար օգտագործվում է խնձորի չիր՝ 8 մաս, ծիրանի չիր՝ 4 մաս և չամիչ` 3 մաս: Յուրաքանչյուր տեսակից քանի՞ կիլոգրամ է անհրաժեշտ 5,4 կգ նման խառնուրդ պատրաստելու համար։
  5. Դեղորայքի կաթոցիչում կա 10 գ կատվախոտի թուրմ, որը կազմում է 500 կաթիլ: Գտի´ր կատվախոտի թուրմի 1 կաթիլի զանգվածը:
Continue reading
May 19

Հայոց Լեզու․ Գործնական առաջադրանք

1ՙՓակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Տղան համարձակ առաջ եկավ:Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկաններն այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

Continue reading
May 19

Պատմություն․ Ուսումնական տարվա ամփոփում․

1. Ինչպե՞ս է կոչվում աշխարհագրական այն տարածքը,  որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։

Հայկական լեռնաշխարհ։

2. Թվի՛ր Հայկական լեռնաշխարհի լեռները, դաշտերը, գետերը և լճերը։

Լեռներ

Արարատ
Արագած
Սյունիքի լեռնաշղթա
Գեղամա լեռնաշղթա
Վայոց լեռնաշղթա
Զանգեզուրի լեռնաշղթա
Բարգուշատի լեռնաշղթա
Սարըղամիշ

Դաշտեր
Արարատյան դաշտ
Շիրակի դաշտ
Տաշիրի դաշտ
Արցախյան դաշտ
Նախիջևանի դաշտ
Ապարանի դաշտ

Գետեր
Արաքս
Հրազդան
Դեբեդ
Ախուրյան
Որոտան
Արզնի

3. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը։

4. Հայկական ավանդության համաձայն ո՞ր նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ»։

5. Ի՞նչ է քաղաքակրթությունը։

6. Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։

7. Վանի թագավորություը Հայկական լեռնաշխարհի ո՞ր երրորդ թագավորությունն էր։ Ո՞վ էր պետության առաջին հայտնի թագավորը։

8. Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

9. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:

10. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:

Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/

1.Ներկայացնե՛լ 5 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

2. Ներկայացնե՛լ և հիմնավորե՛լ 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

3. Փաստերով հիմնավորե՛լ 5 ամենանշանակալից իրադարձությունները:

4. Ներկայացնե՛լ  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից-մայիս  ամիսների/:

Տեղադրել համապատասխան հղումները.

Ուսումնասիրությունները

Նախագծերը

Մեկ էջի սահմանում  մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:

Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:

Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:

May 19

3-րդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան

Դասացուցակ

ժամատախտակ

Տեխնոլոգիայի խմբեր- ՏՏ խումբ

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- Գիմնաստիկա, օր-երկուշաբթի

Ընտրության խմբեր- Ընտրություն – Դիզայն

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- Չէմ օգտվում

Երկարօրյա- օգտվում եմ երկարօրյաից

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- Մաթեմատիկա, լող

Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/- Իմ բլոգի QR կոդը

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- 8 համար, միակողմանի, երկկողմանի

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)- Արշավախմբային ճամփորդություն – Արատես

May 19

Հայոց լեզու․Գործնական առաջադրանք


1ՙՓակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) համարձակ առաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուր) երբեք չի սառչում: Մաքուր անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:

Տղան համարձակ առաջ եկավ։ Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում։ Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ։ Ոստիկանները այդ տանո մի իսկական գազանանոց հայտնաբերեցին։ Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա։ Այդ լճի ջուրը երբեք չի սառչում։ Մաքուր անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր։
Հավանաբար մարդիկ քնած էին։

Continue reading