February 19

Ինչպես ճանաչեցի Հովհաննես Թումանյանին

Ես մանկապարտեզում լսել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Երբ փոքր էի մայրիկս ինձ համար կարդացել է «Անխելք մարդը», « Սևուկ ուլիկը»։ Ես ընթերցել եմ  «Շունն ու կատուն» , «Կացին ախպերը», «Հենզելն ու Գրետելը»։ Ամեն օր մենք ընդհանուր պարապմունքին երգում ենք « Կագավի գովքը», « Ախ ինչ լավ է»,  «Ճնճղուկները»։
Դիտել ենք Հովհաննես Թումանյանի մասին մուլտֆիմ, որտեղ պատմում էր, որ տասնյոթ տարեկանում գրել է « Շունն ու կատուն», տաս տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը իր սիրելի Վերգինեի համար։ Հովհաննես Թումանյանը ուներ տաս երեխա։
Ինձ շատ է դուր գալիս «Կացին ախպեր» հեքիաթը։ Մենք մայրենիի ժամին անցել ենք « Սասունցի Դավիթ» էպոսը և ներկայացրել ենք Մեդիաուրբաթ համերգին։